Իրանի նախագահը կանխատեսում է ՆԱՏՕ-ի փլուզում
Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինական կերպով ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ՝ դա անելով խարդախությամբ, նման պահվածքը կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ փլուզմանը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ ելույթ ունենալով Մոսկվա կատարած այցի ժամանակ Պետդումայի լիագումար նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն տարբեր պատրվակներով և պատճառներով ներթափանցում է երկրների աշխարհագրական տարածքներ, դա սպառնում է անկախ պետություններին»,- ասել է Իրանի առաջնորդը։ Այս ամենը ՆԱՏՕ-ի օրակարգում է, և սա խաբեություն է, նման պահվածքն ի վերջո կհանգեցնի նրա քայքայմանը»:
Ըստ Ռաիսիի, գերակայության ռազմավարությունը ձախողվել է, և ԱՄՆ-ն այժմ գտնվում է իր ամենաթույլ դիրքում։