Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Մինչև չփոխվեն ընտրողները՝ չի փոխվի նաևւ խորհրդարանը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնրոդողը գրում է․

«Բրեժնեւյան շրջանում մի անեկդոտ կար, որը խորհրդային եւ ամերիկացի քարոզիչների երկխոսություն էր: Ամերիկացին խոսում է քաղաքական հետապնդումների, մարազմի մեջ գտնվող Քաղբյուրոյի, երշիկի հերթերի մասին եւ այլն: Բոլոր մեղադրանքներին կոմունիստական գաղափարախոսի պատասխանն էր՝ «իսկ ձեզ մոտ նեգրերին են սպանում»: Պարզ է, որ խնդրի հետ կապ չունեցող «հակափաստարկը» հռետորական հայտնի հնարք է, բայց երբեմն այն զավեշտի է վերածվում: Պատգամավոր Արթուր Ղազինյանը հարցնում է վարչապետին՝ պատրա՞ստ է նա արդյոք ԱԺ ամբիոնից այսօր հայտարարել, որ Արցախը հայկական հող է:

Դա էր հարցի իմաստը, չի կարելի ասել, որ այդ հարցը տեղին չէր. Փաշինյանի դեկտեմբերի 24-ի հարցազրույցից հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ, ըստ վարչապետի, բացի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց, ուրիշ այլ տարբերակ չկա:

Վարչապետը, փոխանակ պատասխանի այդ հարցին, ակնարկում է ԵՊՀ «ֆակուլտետներից մեկում» կաշառակերության մասին: Բանավեճի այդ ոճն ինձ հոգեհարազատ չէ անգամ լրագրության, հրապարակախոսության մեջ, իսկ քաղաքական գործիչներին, առավել եւս՝ պետության առաջին դեմքին, դա, մեղմ ասած, հարիր չէ: Բայց նման մանր, անմակարդակ, անբովանդակ բանավեճը հատուկ է Ազգային ժողովի այս կազմին:

Ընդդիմադիր պատգամավորը ԱԳ նախարարին դիմելուց օգտագործում է «Օմեգա» ծածկանունը՝ Արարատ Միրզոյանին վիրավորելու համար, վերջինս էլ հակադարձում է «Նարիմանով» ծածկանունով՝ ակնարկելով Սերժ Սարգսյանին: Հարցի եւ պատասխանի բովանդակության հետ դա որեւէ կապ չուներ: ՔՊ-ական պատգամավորն իր փաստարկները կառուցում է ընդդիմադիր պատգամավորի ազգանվան վրա՝ Ստամբուլյան:

Ընդ որում, Երեւան-Ստամբուլ չվերթը երկու կողմերից ընկալվում է որպես «կոմպրոմատ»՝ չնայած այն բացվել էր 1995 թվականին եւ ընդհատվել էր 2019-ին. հուսով եմ, կվերաբացվի՝ դրա մեջ ոչ մի «ապազգային» բան չկա: Նման՝ սարսափելի ցածր, պրիմիտիվ մտավոր մակարդակն իսկապես «աննախադեպ է» հայկական պառլամենտարիզմի 30 տարվա պատմության մեջ:

Եվ ես դրան այլ բացատրություն չունեմ, քան մեր ընտրողների համապատասխան մակարդակը: Պատգամավորներն անում են այն, ինչ իրենցից սպասում են ընտրողները: Նրանք շատ ուրախանում են, յոթերորդ երկնքում են հայտնվում, երբ, ասենք, վարչապետը, ըստ էության, չպատասխանելով հարցերին, անում է այն, ինչն իր մոտ լավ է ստացվում՝ որեւէ ընդդիմադրի «շշում է»:

«Բա ճիշտ ա անում, սրանք ո՞վ դառան, որ հարց տան, 30 տարի էս երկիրը թալանել են»,- էքստազի մեջ է ընկնում «ժողովուրդը»: Նույնպիսի հրճվանք են ապրում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրողները, երբ նրանք լսում են կամ կարդում են «Օմեգա Արո» արտահայտությունը: Այնպես որ՝ ամեն ինչ տեղի է ունենում ժողովրդավարական նորմերին համապատասխան:

Մինչեւ չփոխվեն ընտրողները՝ չի փոխվի նաեւ խորհրդարանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։