ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Արմավիրի մարզում մայրն ու որդին համագյուղացիների, ծանոթների անձնագրերի և բանկային քարտերի տվյալներով, առանց նրանց գիտության, ձևակերպել են վարկեր և կանխիկացրել

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է , որ քննությամբ պարզվել է, որ մոր և որդու հանցավոր գործունեության արդյունքում քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 7 173 429 ՀՀ դրամ գումարի վնաս: Այլ մանրամասները՝ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով շուրջ մեկ տասնյակ անձի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 27-ամյա բնակիչը, համագործակցելով իր մոր հետ և որոշ դեպքերում գործելով ինքնուրույն, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել համագյուղացիների, ծանոթների անձնագրերի և բանկային քարտերի տվյալներն ու առանց նրանց գիտության, առցանց եղանակով, ձևակերպել է վարկեր, որոնք հետագայում կանխիկացրել է:

Երիտասարդի մայրը, պատճառաբանելով, թե իբր արտերկրում ապրող որդին գումար է փոխանցել հիշյալ անձանց պատկանող բանկային քարտերին, նրանց խնդրել է իրեն տրամադրել բանկային քարտերը, որից հետո կանխիկացրել է փոխանցված գումարը՝ այդ կերպ հափշտակելով քաղաքացիների անվամբ վերցված վարկերի գումարները:

Քննությամբ պարզվել է, որ մոր և որդու հանցավոր գործունեության արդյունքում քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 7 173 429 ՀՀ դրամ գումարի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (6 դրվագ) և 184-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), իսկ վերջինիս մորը՝ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (6 դրվագ): Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ: