ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազՈւկրաինան զանգվածային գրոհ է սկսել Յարոսլավի ուղղությամբ. խոցվել է նավթավերամշակման գործարանըԿյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա. ՇարմազանովԾառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար. Հակոբ ԲադալյանՕկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունելՀնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա. ՏոնոյանՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. առաջիկա օրերին սպասվում է 35 աստիճանից բարձր ջերմաստիճան
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններվ
18 000 վարորդ կարող է վերականգնել վարորդական իրավունքը. ՆԳՆ-ն ներկայացրել է նոր կարգավորումներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելԹեկուզ տխուր լուրն առաջինն եմ իմացել, բայց սպասում եմ զանգիդ. Հարություն ԲոգարյանՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՄիջազգային սկանդալ է, Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին. Տոնոյան (տեսանյութ)Խոստումները շատ էին, բայց իրական աջակցությունը՝ անհամեմատ քիչ. Արտակ Զաքարյան
Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության
Քարեր են թափվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությունըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՍուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցումՀուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի. Սուրենյան (տեսանյութ)Չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ ՍԴ որոշումից. Տիգրան ԱբրհամյանԵրևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մեքենայովԿիևը հարձակման է ենթարկվել բալիստիկ և թևավոր հրթիռներով. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱրտաքին աջակցությամբ իշխանությունը պահպանելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը հանուն սեփական քաղաքական գոյատևման պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական և պետական ինստիտուտները․ ՀԱԿ
Ալիևի հրամանով օկուպացված Մեխակավան է ուղարկվել բնակվելու մոտ 223 մարդ
Կալանքի էլ հնարավոր է տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին. պաշտպան (տեսանյութ)Կոնստանտինովկայի համար թեժ մարտեր են ընթանում. Զելենսկի
«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները
Ռուսական բանակն Օդեսայում հարված է հասցրել SOCAR-ի բենզալցակայանինՏիգրանի կողմից փրկվածը 2018 թ֊ին նույն վայրում փրկվել է նաև Նաիրա Զոհրաբյանի կողմիցՈր քաղաքական ուժը քանի մանդատ կունենա ԱԺ-ումՓաշինյան մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ»-ի կազմի գրեթե բոլոր ընկերություններում, տնօրենների բնակարաններում
Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում լույս չի լինիՎիրավորում եք... մանդատը մեզ համար տոմս է դեպի կալանավայր... որ մանդատ չվերցնենք, բա ո՞վ ԱԺ-ում կնոպկա սեղմի. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին
Վանաձորում հոշոտված տղամարդու դի է հայտնաբերվել
Պարետ Ավինյանը կորոնավիրուսի ժամանակ ձախողվեց. նրա ռեկլամի համար ավելի կրեատիվ սցենար գտեք...
Կյանքից հեռացել է Արտաշես Ալեքսանյանը
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը
Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասին
Հասարակություն

Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է. նրա դեմ քրգործ կար

Օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս հունվարի 13-ին «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն: Նա տեղափոխվել էր իրենց գյուղից՝ իր որդու գերեզմանի մոտից, որտեղ ինքնասպանության փորձ էր կատարել:

Պարզվել է, որ մինչ այդ Արարատի մարզի դատախազությունից ոստիկանության Արտաշատի բաժին գրություն է ուղարկվել, որը դատախազությունը ստացել էր Արարատի մարզպետից, որտեղ հայտնվում է, որ աշխատանքային խմբի կողմից կատարած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի Ա. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Դ.-ն 2020 -2021 թթ ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակցուհի Գայանե Ա.-ին փոխանցել է մոտ 13 մլն ՀՀ դրամ գումար:

Իր հայտարարությամբ Անուշ Դ.-ն հայտնել է, որ նշված գումարն ինքն է փոխանցել Գայանե Ա.-ին՝ առանց ՊՈԱԿ-ի որևէ աշխատակցի, այդ թվում՝ հաշվապահի իմացության, հետագայում այդ գումարները տնօրինել է ինքը՝ իր ֆինանսական խնդիրների պատճառով:

Նա պատրաստակամություն էր հայտնել, որ պատճառված վնասը իր կողմից կվերականգնի:

Կայքի տեղեկություններով՝ սակայն հունվարի 13-ին Անուշ Դ.-ն այցելում է որդու շիրիմին, ապա կատարում ինքնասպանության փորձ, իսկ հունվարի 15-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահանում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-ին, ժամը 11.40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել էր, որ նա Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է: Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա: