Մեծ Բրիտանիան ցանկանում է Ուկրաինայի և Լեհաստանի հետ եռակողմ դաշինք ստեղծել
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը դիտարկում է Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ դաշինք ստեղծելու հարցը: Այս տեղեկությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի աշխարհառազմավարության խորհուրդն իր Twitter-ում։
Հրապարակված թվիթը ներկայացնում է աշխարհաքաղաքական քարտեզ, որի վրա եռակի առանցք է ձևավորվում Լոնդոնի, Վարշավայի և Կիևի միջև։
Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը համարվում են թշնամական տարածքներ։