Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Թանկացումը հարված է հասցնելու տնտեսության բոլոր ճյուղերին. տպավորություն է, որ նպատակը հնարավորինս վնասելն է. Արմեն Մանվելյան

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, ապրիլի 1-ից սպասվելիք գազի թանկացումը հարված է հասցնելու տնտեսության բոլոր ճյուղերին:

«Օրերս հրապարակված հայտարարության մեջ խորամանկ ձև է օգտագործվել:Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ ապրիլի 1-ից սահմանին գազի գնի նոր սակագին կունենանք: Սահմանին գազի գինն ավելանում է մոտ 13 դոլարով կամ ընդհանուր գնի մոտ 6 տոկոսի չափով, ինչն արդեն նաև Հայաստանի ներսում է գազի սակագնի բարձրացման հանգեցնելու: Ես նախկինում հարցազրույցների ժամանակ նշել էի, որ սահմանին ներկայումս գործող սակագինը երկար չի պահպանվի, և վաղ թե ուշ գները փոխվելու են: Նույնիսկ եթե գազի գինը սահմանին չբարձրացվեր, «Գազպրոմ Արմենիան» վաղուց ՀՀ ներսում գազի սակագնի բարձրացման հարցով համապատասխան մարմիններին դիմելու մտադրություն ուներ: Հիմա, սակայն, գործընթացը կատարվել է վատագույն տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը:

Շեշտելով գնի բարձրացման ձգձգվող գործընթացի, նաև հայտարարված բանակցությունների մասին՝ նա ընդգծեց. «Եթե այն ժամանակ քայլեր ձեռնարկվեին «Գազպրոմի» և, ընդհանրապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, համոզված եմ, որ գնի հետ կապված խնդիրները կլուծվեին: Բայց 2018-ին քանդեցին այդ հարաբերությունները, ինչի հետևանքը եղավ այն, որ գազի գինը 2019ին բարձրացավ, հիմա էլ, փաստացի, ապրիլի 1-ից գնի բարձրացման փաստի առաջ ենք կանգնելու: Իհարկե, մինչ այս շատ մասնագետներ գլխի էին ընկել, որ ինչ-որ գաղտնի բանակցություններ են վարվում, բայց դրանց մասին երբեք որևէ հայտարարություն չի եղել, ու հիմա արդեն փաստի առաջ են մեզ կանգնեցնում: Ինֆորմացիայի բացակայությամբ պայմանավորված՝ անգամ չգիտեմ՝ այդ բանակցություններն իրականում վարվել են, թե ոչ: Եվ եթե անգամ նման բանակցություններ վարվել են, ապա դրանք շատ վատ ընթացք են ունեցել, որովհետև գազի գնի նման բարձրացումը նախօրոք պետք է հաշվարկած լինեին»:

Այս համատեքստում փորձագետը շեշտեց, որ ապրիլի 1-ից գազի գները բարձրացնելու որոշման մասին հունվարի վերջին հայտարարելն իր հերթին է խնդիրներ առաջացնելու: «Սա շատ վատ կանդրադառնա տնտեսության վրա: Խոսքը տնտեսական բոլոր սուբյեկտների մասին է, որոնց թվում՝ նաև ջերմատնտեսություններն են, գյուղատնտեսությունը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերությունը: Եվ ամենաբացասական հանգամանքն այն է, որ գները բարձրանում են նաև սոցիալապես անապահով խավերի համար: Եթե նախկինում 600 խմ գազ սպառելու դեպքում վճարում էին տարեկան 100 հազար դրամ, ապա այս ֆորմուլան հիմա փոխվել է՝ դառնալով 135 հազար դրամ: Բացի այդ, 600 խմ-ից ավելի սպառելու դեպքում նոր հաշվարկներ են լինելու: Ջերմակայանների համար ևս գները բարձրանում են: Հաշվի առնելով, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40 տոկոսը ջերմակայանների վրա է ընկնում, սա նշանակում է, որ կրկին էլեկտրաէներգիայի գների բարձրացման հարց առաջ կգա: Այս ամենի հետևանքով կթանկանա ջերմոցային արտադրանքը: Թանկացում կլինի նաև տրանսպորտի պարագայում, քանի որ հսկայական մասը գազով է աշխատում: Կբարձրանան նաև բեռնափոխադրման ծառայությունների գները: Մենք գործ ունենք մի ամբողջական շղթայի հետ: Այս ամենը տնտեսության բոլոր ճյուղերին է հարվածելու: Գազի գնի բարձրացման այս տարբերակը վատագույնն է, բայց ներկա իշխանությունների պարագայում այլ տարբերակ դժվար էր սպասել»:

Նրա խոսքով, ապրանքների ու ծառայությունների՝ այդ թվում՝ ջրի, էլեկտրաէներգիայի ու արդեն նաև գազի, այսպես ասած, կոմպլեքս թանկացումները հստակ պատճառ ունեն: «Առհասարակ խնդիրների կուտակումները ու դրանք տարիներով չլուծելը գործող իշխանությունների դիլետանտության վկայությունն են: Այսինքն, այդ մարդիկ չեն հասկանում խնդիրը, չեն տեսնում դրա զարգացման միտումները: Ռիսկերի ու վտանգների պարագայում չեն փորձում նախօրոք կանխարգելել դրանք: Չեն փորձում նաև աշխատել այդ ուղղությամբ ու ամեն անգամ փաստի առաջ են կանգնեցնում ազգաբնակչությանը. օրինակ՝ հանկարծակի գազի գին է բարձրանում, հանկարծակի էլեկտրականություն ու ջուր է թանկանում: Սա առաջին հերթին դիլետանտիզմի վառ վկայություն է:

Ավելի քան երեք տարի իշխանության լինելով՝ այդպես էլ պրոֆեսիոնալ չդարձան, նույնիսկ չփորձեցին դառնալ կամ գոնե հասկանալ այն խնդիրները, որոնց առաջ իրենց անողնաշարության պատճառով կանգնում է Հայաստանի բնակչությունը: Այնպես չէ, որ թանկացումները պարտադիր պայման էին, ու դրանցից խուսափել հնարավոր չէր: Իհարկե, հնարավոր էր, բայց այն դեպքում, եթե ժամանակին հասկանային՝ ինչ են անում, ինչ են ուզում: Օրինակ՝ ժամանակին չլուծարեին էներգետիկայի նախարարությունը, բաց չթողնեին մասնագետներին: Բայց, հավանաբար, նրանք միտք էլ չեն ունեցել ինչ-որ բանով նպաստել Հայաստանի զարգացմանը: Տպավորություն է, որ նպատակը տնտեսությանը, քաղաքականությանը և, ընդհանրապես, պետությանը հնարավորինս վնասելն է: Շատ հնարավոր է, որ անգամ իշխանության փոփոխությունից հետո շատ դժվար լինի որոշել ու հստակեցնել գնային քաղաքականությունը»,-եզրափակեց Արմեն Մանվելյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում