Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը, վերջինս էլ, հայտնվելով մայթին, բախվել է կրպակին (ֆոտո)
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել ենNissan և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կրպակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կրպակատիրոջն էլ նյութական վնաս է պատճառվել։