Այս անակնկալ հրաժարականն ազդարարում է մեր երկրում սպասվող լրջագույն փոփոխությունները. Հոխիկյան
Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Այդ անակնկալ հրաժարականը, կարծում եմ, ազդարարում է մեր երկրում սպասվող լրջագույն փոփոխությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Արմեն Սարգսյանը պատահական մարդ չի, նրա ձեռքում շատ ռեսուրսներ ու կապեր կան ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրսում՝ այդ թվում վերազգային կորպորացիաներում։
Հրաժարական տալ, նշանակում է՝ ձեռքի տակ ունենալ կոնկրետ սցենար կամ խորհուրդ»։