Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել. սա պահի տակ, կամ էմոցիոնալ տրված հրաժարական չէ... վերլուծաբան
«Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
Նա մասնավորապես նշել է. «Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.
- ինչու հիմա տվեց հրաժարական,
- ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,
- ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
- խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
- խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի' մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,
- գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,
- ինչ «արմատական քաղաքական փոփոխությունների» մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,
- եվ վերջապես, ինչու այլեւս «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։
Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։
Հ.Գ. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։ Նա մասնավորապես նշել է.
Написать в Armine Mkrtumyan-Sahakyan
հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով տրված հրաժարական չէ»: