Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 80 տոննա զենք և ռազմամթերք
Կիրակի երեկոյան Կիևում վայրէջք է կատարել ամերիկյան ռազմական օգնություն տեղափոխող ինքնաթիռը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Ավելի քան 80 տոննա զենք՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը, ստացել ենք ԱՄՆ-ից՝ մեր ընկերներից: Եվ սա վերջը չէ»,- գրել է Ռեզնիկովը Twitter-ում: Boeing 747-412 օդանավը օդ է բարձրացել Կալիֆոռնիայում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայից։
Նախօրեին Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ շաբաթ օրը Կիևը Վաշինգտոնից ստացել է մոտ 200 հազար ֆունտ մահաբեր զենք, այդ թվում՝ զինամթերք։