Ափսոս է նաև, որ ՄԻՊ ներկայիս աշխատակազմի բազմաթիվ պրոֆեսիոնալ անդամներ չեն կարողանալու այս проходимец-ի հետ աշխատել և հեռանալու են
«ՄԻՊ թեկնածուն մի առանձնահատուկ ողբերգություն է. ո'չ նորմալ մասնագիտական կրթություն ունի, ո'չ կամային հատկանիշներ, աչքերում ու սրտում էլ Հայրենիք ու Հայաստան չկա...»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահե Գրիգորյանը:
«Ափսոս է նաև ՄԻՊ ներկայիս աշխատակազմը, որի բազմաթիվ պրոֆեսիոնալ անդամներ չեն կարողանալու այս проходимец-ի հետ աշխատել և հեռանալու են պետական համակարգի կարևորագույն ինստիտուտ ՄԻՊ-ից:
Կարող ենք փաստել, որ պարոն Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո իր գործունեությունը փաստացի դադարեցնելու է նաև ՄԻՊ-ը:
Իսկ պարոն Arman Tatoyan-ը պատմության մեջ կմնա որպես ՄԻՊ-ը իրապես կայացրած և ՀՀ լավագույն ու, ցավոք սրտի, ՀՀ վերջին Մարդու իրավունքների պաշտպան:
Ողբում եմ Քեզ, Հայոց աշխարհ...»