Հայաստանում ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով․ Զաքարյան
ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած փոխնախարարը) հավակնում է կոչվել «բարձր հեղինակություն» վայելող:
Արման Թաթոյանի համեմատ, ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է, որին պարտավոր են երկրպագել արևելքի ու արևմուտքի բոլոր ազգերը:
Պատկերացնում եմ, թե Նիկոլի ազգակործան քաղաքականությանը գերի ընկած հերթական կամակատար իրավաբանը ինչպես է կոծկելու Մարդու ոտնահարվող իրավունքներն ու ազատությունները:
Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով»: