Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. առաջիկա օրերին սպասվում է 35 աստիճանից բարձր ջերմաստիճան
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններվ
18 000 վարորդ կարող է վերականգնել վարորդական իրավունքը. ՆԳՆ-ն ներկայացրել է նոր կարգավորումներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելԹեկուզ տխուր լուրն առաջինն եմ իմացել, բայց սպասում եմ զանգիդ. Հարություն ԲոգարյանՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՄիջազգային սկանդալ է, Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին. Տոնոյան (տեսանյութ)Խոստումները շատ էին, բայց իրական աջակցությունը՝ անհամեմատ քիչ. Արտակ Զաքարյան
Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության
Քարեր են թափվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությունըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՍուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցումՀուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի. Սուրենյան (տեսանյութ)Չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ ՍԴ որոշումից. Տիգրան ԱբրհամյանԵրևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մեքենայովԿիևը հարձակման է ենթարկվել բալիստիկ և թևավոր հրթիռներով. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱրտաքին աջակցությամբ իշխանությունը պահպանելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը հանուն սեփական քաղաքական գոյատևման պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական և պետական ինստիտուտները․ ՀԱԿ
Ալիևի հրամանով օկուպացված Մեխակավան է ուղարկվել բնակվելու մոտ 223 մարդ
Կալանքի էլ հնարավոր է տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին. պաշտպան (տեսանյութ)Կոնստանտինովկայի համար թեժ մարտեր են ընթանում. Զելենսկի
«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները
Ռուսական բանակն Օդեսայում հարված է հասցրել SOCAR-ի բենզալցակայանինՏիգրանի կողմից փրկվածը 2018 թ֊ին նույն վայրում փրկվել է նաև Նաիրա Զոհրաբյանի կողմիցՈր քաղաքական ուժը քանի մանդատ կունենա ԱԺ-ումՓաշինյան մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ»-ի կազմի գրեթե բոլոր ընկերություններում, տնօրենների բնակարաններում
Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում լույս չի լինիՎիրավորում եք... մանդատը մեզ համար տոմս է դեպի կալանավայր... որ մանդատ չվերցնենք, բա ո՞վ ԱԺ-ում կնոպկա սեղմի. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին
Վանաձորում հոշոտված տղամարդու դի է հայտնաբերվել
Պարետ Ավինյանը կորոնավիրուսի ժամանակ ձախողվեց. նրա ռեկլամի համար ավելի կրեատիվ սցենար գտեք...
Կյանքից հեռացել է Արտաշես Ալեքսանյանը
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը
Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներ
Հասարակություն

Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար. Yerevan.today

Yerevan.today-ը գրում է. «Օրեր առաջ իշխող խմբակցությունը միանձնյա ընտրեց ՀՌՀ անդամներ: Թե ինչքանով էին թեկնածուները համապատասխանով առաջադրված պաշտոններին, ինչքանով են պատկերացնում ոլորտը, որտեղ աշխատելու են, թողնենք մի կողմ: Խորհրդարանում ծավալված հարցուպատասխանից կարելի է դատողություններ անել:

ՀՌՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ, սակայն, հետաքրքիր փաստեր պարզվեցին: Այսպես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց փաստեր մասին, որ Արթուր Մանուկյանը կեղծել է կենսագրությունը: Մասնավորապես, նա գործազրկության նպաստ է ստացել այն ժամանակահատվածում, երբ իր իսկ ներկայացմամբ, աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում: Դրանից հետո, իհարկե, ամբողջ ՔՊ-ն ձայն ձայնի տված արդարանում էր, որ ժամանակներն էին այդպիսին, մարդկանց համատարած չէին գրանցում: Իհարկե, չենք լսել, որ նա հրապարակային հայտարարեր դրա մասին։ Բայց, պարզվում է, որ սա միակ կասկածելի դրվագը չէ կապված Մանուկյանի հետ: Նրա ներկայացրած ֆինանսական տվյալներում եւս կասկածելի դրվագներ կան:

Արթուր Մանուկյանը ՔՊ պատգամավոր է դարձել 2019-ի կեսերին եւ աշխատել է մինչեւ վերջին արտահերթ ընտրությունները: Պաշտոնյաների հայտարարագրերի ռեեստրում ներկայացված են վերջինիս ունեցվածքի մասին տվյալները երկու տարվա համար էլ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Մանուկյանը 2019 թվականին ունեցել է մեկ բնակարան Նոր Նորքում, տարվա սկզբին բանկային հաշվին գումար չի ունեցել, ավարտին եղել է 41 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները մնացել են անփոփոխ՝ 28 ԱՄՆ դոլար, մոտ 250 հազար դրամի վարկ է վերցրել բանկերից:

Իսկ ահա 2020 թվականին, պաշտոնյայի կյանքը միանգամից բարելավվում է: Նա ձեռք է բերում մաինագամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մեկը 4.5, մյուսը՝ 8.5 միլիոն դրամ: Ձեռք է բերում նաեւ մեքենա, որի արժեքի մասին տվյալները բացակայում են: Իսկ ահա բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին, փաստացի, ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար, կանխիկ գումար չի ունեցել: Նշենք, որ որպես եկամտի աղբյուր նշված է ԱԺ-ն, որից այդ տարում Մանուկյանը ստացել է 8 միլիոն ՀՀ դրամ, կամերային երաժշտության ազգային կենտրոնից՝ 2 միլիոն դրամ, եւ եւս երեք հաստատություն, որոնցից ստացված ընդհանուր գումարը կազմում է 200 հազար դրամ:

Այսինքն, միայն իր աշխատած գումարով՝ ընդհանուր 10 միլիոն դրամով չէր կարողանա գնել 13 միլիոն արժողությամբ երկու ամառանոց, հաշվին էլ 3․8 մլն դոլար կուտակեր: Հարց է առաջանհում՝ որտեղի՞ց այդքան գումար Մանուկյանին եւ ինչպե՞ս է 2020 թվականին նրա բանկային հաշվին ստացվում շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար, երբ 2019-ի տարեվերջին դա կազմում էր 41 ԱՄՆ դոլար: Իսկ Մանուկյանը բիզնեսներ կամ այլ ձեռնարկատիրական զբաղվածություն կարծես թե չունի, հակառակը, մշտապես շեշտում է, որ ինքը մշակութային գործիչ է, հոգեւոր երգերի կատարող, դերասան, ռեժիսոր: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ վերջին տարիներին հայ մշակութային եւ շոուբիզնեսի դեմքերը արտագաղթում են, քանի որ այստեղ չեն կարողանում գումար վաստակել, իսկ այ Արթուր Մանուկյանը, լինելով ոլորտի ոչ կարկառուններից, դառնում է դոլարային միլիոնատեր:

Եվ, չմոռանանք նաեւ, որ նշված ժամանակահատվածում նա օրենսդիր մարմնի անդամ էր եւ պարտավոր էր ներկայացնել իր ֆինանսական միջոցների լիարժեք տեղեկատվություն:

Հուսանք, տրամաբանված պատասխան կհնչի, հատկապես, եթե նկատի ունենանք, որ այս դեպքում «նախկիններին» նորից մեղադրել չի ստացվելու»։