Էդ անցած կարմիր գծերը մեզ իրավունքը տալիս են իշխանափոխությունից հետո պարտադրված RIP ՄԻՊ-ին իր աշխատասենյակից հանել. Նարեկ Սամսոնյան
Կարծում եմ, որ արդեն էս երկրում էնքան կարմիր գծեր են անցել, որ նման որակի ՄԻՊ ունենալը զարմանալի չի: Բայց միևնույն ժամանակ էդ անցած կարմիր գծերը մեզ լրիվ բարոյական իրավունքը տալիս են իշխանափոխությունից հետո այսօրվա պարտադրված RIP ՄԻՊ-ին իր աշխատասենյակից հանել և ՔՊ-ի հետ միասին ուղարկել պատմության աղբանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
«Այդ օրը Հայաստանի քաղաքական իշխանությունը թքած կունենա Եվրոպական և այլ արևմտյան կառույցների վրա այնպես ինչպես այսօր նրանք թքած ունեն մեր երկրում ամեն օր բռնաբարվող խոսքի ազատության և այլ ժողովրդավարական արժեքների վրա»,- գրել է նա՝ օգտագործելով «Վենդետտա լինելու ա» հեշթեգը։