Արմեն Սարգսյանը երկու անգամ էլ հրաժարական տվեց դրսից. Հոխիկյանը հետաքրքիր դրվագներ է ներկայացնում
Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմեն Սարգսյանը երկու անգամ էլ հրաժարական տվեց դրսից։ Ինչ հետաքրքիր բան է պատմությունը, որը միշտ վերադառնում է ի շրջանս յուր։
1992-1996 թվականներին Արմեն Սարգսյանը ՀՀ դեսպանն էր Մեծ Բրիտանիայում։ Հասցրել էր լավ շրջապատ ստեղծել իր համար, և հանկարծ 1996-ի նոյեմբերի 1-ին նրան բերում են Երևան՝ դարձնելով ՀՀ վարչապետ։ Աշխատեց ընդամենը 4 ամիս՝ 1997-ի փետրվարի 28-ին օտար երկրից հայտարարելով իր հրաժարականի մասին։
Այսօրվա պես հիշում եմ, երբ կառավարության նիստում նախարարները հեռախոսով լսում էին Արմեն Սարգսյանի բացատրությունը, թե ինչու է որոշել հեռանալ վարչապետի պաշտոնից ու այլևս չվերադառնալ Հայաստան։
Հետո Արմեն Սարգսյանը կրկին դարձավ ՀՀ դեսպանը Մեծ Բրիտանիայում։ Մասնակցություն ունեցավ British Petrօleum, Alcatel, Telefonica ըներություններում։
Դրանից 21 տարի անց՝ 2018-ին Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայից հրավիրեց Արմեն Սարգսյանին՝ լինել ՀՀ նախագահ։ Այս անգամ նա 4 ամսվա փոխարեն պաշտոնավարեց մոտ 4 տարի։ Բայց հավատարիմ մնալով սովորությանը՝ կրկին հրաժարականի մասին հայտարարեց օտար երկրից՝ հավանաբար Արաբական Էմիրություններից»: