Հյուսիսային Կորեան ևս երկու թևավոր հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան ենթադրաբար երկու թևավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։
Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի կառավարությունը։
Ներկայումս վերլուծվում են այդ հրթիռների ռազմական բնութագրերը։