Վլադիմիր Զելենսկին դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է քաղաքացիներին և հորդորել խուճապի չմատնվել։
Պետության ղեկավարի հայտարարությունից հատվածներ, որոնք նա արել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո, հրապարակվել են նրա Telegram ալիքում, հայտնում է РБК-ն։
Նա վստահեցրել է, որ երկրի արեւելքում իրավիճակը վերահսկելի է, «խուճապի պատճառ չկա։Մենք աշխատում ենք խաղաղ կարգավորման միջոցով իրավիճակի ամբողջական դեէսկալացիայի ուղղությամբ։ Մենք ամեն ինչի մասին գիտենք, պատրաստ ենք ամեն ինչի, հավատում ենք լավագույնին և անում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մեր գործընկերների, մեր դիվանագետների և մեր զինվորականների հետ միասին։ Նրանք պաշտպանում են մեզ, և մենք պետք է պաշտպանենք նրանց»,- ասել է Զելենսկին իր ուղերձում։
Նա խնդրել է հանգստություն պահպանել։