Մեր ընտրությունը Եվրոպային լիարժեք ինտեգրումն է. Վրաստանի արտգործնախարար
«Մեր ընտրությունը երկրի լիարժեք ինտեգրումն է եվրատլանտյան կառույցներին։ Սա վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է՝ ամրագրված մեր Սահմանադրությամբ։ Ուստի մենք՝ որպես կառավարություն, գործադրելու ենք բոլոր ջանքերը՝ այս դիրքորոշումը պահպանելու հարցում հետեւողական լինելու համար»։
Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Նրա խոսքով՝ այս որոշման վերանայում չի լինելու։
«Ես ևս մեկ անգամ հաստատում եմ ձեզ դա՝ հետևելով իմ ունեցած հանդիպումների արդյունքներին», - ասել է Զալկալիանին։