Բաքվում ավարտվել է Հայաստանի Հնարապետության 2 քաղաքացիների գործով հետաքննությունը
Ադրբեջանի Սաբունչիի շրջանային դատարանում շարունակվել է Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով նիստը։ Նրանք մեղադրվում են այսպես կոչված ահաբեկչության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք haqqin.az-ից։
Փաստաթղթերն ուսումնասիրվել են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլմինա Ռուստամովայի նախագահությամբ։
Նրանք նշում են, որ այս գործով մեղադրյալների հետ մեկտեղ չորս այլ կալանավորներ անցյալ տարի հանձնվել են հայկական կողմին՝ Հայաստանի կողմից Աղդամի շրջանում ականների քարտեզներ տրամադրելու դիմաց։
Գործով դատավարությունն ավարտվել է։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 28-ին։