NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Սակագների անընդհատ բարձրացման շղթայի մեջ ենք գտնվելու». փորձագետ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր՝ նաև սպասվելիք թանկացումները և այսօր առկա գնաճը փոխկապակցված երևույթներ են և միմյանց հետ պատճառահետևանքային կապի մեջ են: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով նաև կոմունալ ծառայությունների սպասվելիք ու արդեն առկա թանկացումներին:

Նրա խոսքով, սակագների բարձրացումները տեղի են ունենում խիստ անբարենպաստ իրավիճակում, մինչդեռ ճիշտ քաղաքականության ու հաշվարկների դեպքում միգուցե հնարավոր կլիներ այլ իրավիճակ ունենալ: «Ծառայությունների սակագների բարձրացումները շղթայական էֆեկտով, որպես հետևանք, հանգեցնում են ապրանք-ծառայությունների գների աճին: Բայց նաև կա հակադարձ գործընթաց, երբ ապրանք-ծառայությունների գնաճն իր հերթին ազդում է սակագների աճի վրա: Մասնավորապես՝ հոսանքի գնի վերանայման հետ կապված ավելի վաղ ՀԾԿՀ-ին դիմում եղավ, և հիմնավորումներից էին ընդհանուր գնաճը, նաև գազի սակագնի նախորդ բարձրացումը: Հաշվի առնելով, որ նույն ջերմաէլեկտրակայանները, որոնք ապահովում են մեզ մատակարավող հոսանքի մոտ 40 տոկոսը, աշխատում են գազով, բնական էր, որ գազի թանկացումն առաջացնելու էր նաև հոսանքի գնի բարձրացում: Այս իմաստով գործ ունենք բավականին բացասական շղթայի հետ: Այն իրավիճակը, որում արդեն այսօր ենք հայտնվել, թույլ է տալիս ենթադրել, որ մենք գտնվելու ենք սակագների անընդհատ բարձրացման շղթայի մեջ»,-ասաց նա՝ շեշտելով, որ առաջին հետևանքը դոմինոյի էֆեկտով հետագայում սպասվելիք գնաճն է:

«Նման նախադեպ արդեն ունեցել ենք, և այս անգամ ևս սակագների վերոնշյալ բարձրացումները նախ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին են հանգեցնելու: Սակագների բարձրացումը հանգեցնելու է ապրանք-ծառայությունների թանկացմանը՝ արդեն տնտեսության ոլորտում: Այսինքն, այս շղթան, որպես երկրորդային ազդեցություն, նաև բիզնեսի վրա է ազդելու՝ հաշվի առնելով հատկապես այն, որ ծառայություններից բիզնեսը շատ ավելի մեծ մասշտաբներով է օգտվում: Բիզնեսի վրա հնարավոր մեկ այլ հետևանք կա՝ անորոշության այն միջավայրն է, որի առաջ բիզնեսը կանգնել է նաև սակագների անընդհատ փոփոխության պայմաններում: Այսինքն, բացի առկա անվտանգային խնդիրներից, ոչ կայուն տնտեսության փաստից բխող անորոշությունից, այսօր բիզնեսը բախվում է նաև սակագների անորոշության հետ, ինչը, կարծես, անընդհատ կրկնվող շղթա լինի: Սակագների բարձրացման էֆեկտը տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն է ունենալու, և քանի որ սա առաջին ալիքը չէ, անընդհատ կրկնվում է, պարզապես խորացնելու է այսօր առկա սոցիալ- տնտեսական խնդիրները»,-ասաց մեր զրուցակիցը:


Խոսելով բիզնեսի ու սակագների կապի մասին՝ նա շեշտեց. «Այստեղ անգամ կանխատեսելու կարիք չկա. մենք ունենք նախադեպ՝ կապված գազի սակագնի նախորդ բարձրացման հետ: Այդ ժամանակ ամեն ինչ արվեց՝ ցույց տալու, որ շարքային սպառողի համար սակագինը չի բարձրանում: Այսինքն, մշակվեց մեխանիզմ, որ շարքային սպառողի համար սակագինը չբարձրանա, փոխարենը սլաքներն ուղղվեցին դեպի ավելի լայն սպառող՝ բիզնես հատված: Արդյունքում տուժեց բիզնեսը, բայց տուժեց նաև շարքային սպառողը: Ու դժվար է ասել, թե սպառողը որ պարագայում ավելի շատ տուժեց. մասնավորապես՝ ավելի կտուժեր, եթե սակագինը բարձրանար, բայց դեպի բիզնես իրավիճակն ավելի չվատթարացվե՞ր, թե ՞ տուժեց բիզնեսից արդեն հակադարձ եկող ազդակներով՝ գնաճի այն մակարդակով, որն այսօր ենք տեսնում: Միևնույն ժամանակ, թեպետ բիզնեսի հետ կապված բացասական հետևանքների նախադեպն արդեն ունենք, բայց, դրա հետ մեկտեղ, այս ամենը չենք կարող իրականությունից կտրված դիտարկել: Եթե մենք խոսենք այլ հավասար պայմաններում, երբ, ենթադրենք, բիզնես միջավայրի հետ կապված այլ խնդիրներ չկան, ու միայն սակագների թանկացումն, է, որն էլ, ենթադրենք , օբյեկտիվ է, այդ պարագայում թե՛ հետևանքների, թե՛ երևույթի մասին այլ ելակետից կարող էինք խոսել:

Բայց երբ այս ամենը զուգորդում ենք իրականության հետ, այլ պատկեր ենք ստանում: Նույն բիզնեսն առնվազն նախորդ երկու տարին տարատեսակ շոկերի միջով է անցել ու շարունակում է անցնել, քանի որ չենք կարող ասել, որ տնտեսությունը վերականգնված է, միջավայրը՝ կայունացած: Անվտանգային միջավայրն այսօր ևս բավականին բարդ իրավիճակում է, ինչն անորոշություն է բիզնեսի համար: Բացի այդ, ՀՀ-ն իրականացնում է թանկ փողերի քաղաքականություն՝ ի դեմս վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացման, ինչն ուղիղ հարված է տնտեսությանը: Հաշվի առնելով այս ամենն ու նաև սակագնային նոր բեռը՝ բիզնեսի խնդիրներն էլ ավելի են մեծանալու: ՓՄՁ-ները հատկապես կհայտնվեն բարդ վիճակում: Հաշվի առնելով ՓՄՁ-ների կարևորությունը՝ ի վերջո, մեր տնտեսության համար հերթական հարվածն է լինելու»:

Լիլիա Ամիրխանյանը շեշտեց նաև, որ այս իրավիճակը չենք կարող տարանջատել իրականացվող քաղաքականությունից: Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս ամենը կառավարման որակի հետ ուղիղ կապված խնդիրների մասին է վկայում. «Նույն գազի գնի հայտարարված բանակցությունները և սակագնի հետ կապված հանգուցալուծումն առնվազն իրավունք են տալիս մտածելու, որ այդ բանակցությունների մասով ձախողում ունենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում