Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Տեղեկատվական-հոգեբանական պատերազմը շարունակվում է․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը ոչնչացրեց կամ յուրացրեց իր վերահսկողության տակ գտնվող 90 հուշարձան։ Ֆիզիկական ոչնչացումից բացի իրականացվում է նաեւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական գրոհ այդ հուշարձանների հայկական լինելը կասկածի տակ առնելու մասով։ Օրեր առաջ Վատիկան էր մեկնել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը՝ Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ, որտեղ նրանց ընդունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Այցի շրջանակներում պատվիրակությունը իտալացի, Վատիկանի եւ միջազգային լրատվամիջոցներին է ներկայացրել ադրբեջանական հերթական կեղծիքը քարոզող ֆիլմը, իբր հայերի կողմից Արցախում «մզկիթների, եկեղեցիների եւ տաճարների» ավիրման մասին։ Ադրբեջանական կողմը առավել ակտիվ եւ ագրեսիվ հակահայկական քարոզչություն է տանում այն երկրներում, որտեղ հայկական օրակարգն առավել ընկալելի եւ ընդունելի է։

Այսպես, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան ջանքերով ակնհայտ կեղծիք տարածող ֆիլմը թարգմանվել եւ կրկնօրինակվել էր ֆրանսերենով եւ ներկայացվել ֆրանսիական լրատվամիջոցներին։ Ավելին, հունվարի 15-ին «Մուսուլմանները Ֆրանսիայում» թերթի կայքում հրապարակվել է մի ռեպորտաժ, որտեղ կրկին առաջ են տարվում ադրբեջանական քարոզչական թեզերը։ Հատկանշական է, որ Ադրբեջանը նշում է իբր Արցախում ռուս ուղղափառ եկեղեցիների «ոչնչացման» մասին, ինչն ակնահայտորեն հեռահար քաղաքական ենթատեքստ ունի։ Այդ կերպ փորձ է արվում լարվածություն մտցնել կրոնական հենքի վրա, ցավալի է, որ այդ խաղին տուրք է տալիս Ադրբեջանի ուղղափառ եկեղեցու առաջնորդներից հայր Կոնստանտինը։ Նշենք, որ Հեյդար Ալիեւի հիմնադրամի աջակցությամբ Նորմանդիայում եւ Ստրասբուրգում կաթոլիկ եկեղեցիների վերականգնման ծրագրեր են իրականացվել։ Ադրբեջանը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Ֆրանսիայում, Իտալիայում եւ Վատիկանում «քրիստոնեական կրոնական հուշարձանների վերականգնման» համար։

Նման «բարեգործական ծրագրերի» բուն նպատակը սեփական կեղծիքի հանդեպ լոյալ վերաբերմունք ձեւավորելն է այդ երկրների հասարակությունների համար, քանի որ առաջին հայացքից անհավանական կթվա, թե ինչպես կարող է եվրոպական երկրներում քրիստոնեական եկեղեցիներ վերականգնող «բարերար» պետությունը իրենը ներկայացվող տարածքներում ոչնչացնել քրիստոնեական հուշարձաններն ու եկեղեցիները։

«Խավիարային դիվանագիտության» սիրահար Ալիեւը կանգ չի առնում որեւէ բանի առջեւ։ Անցած տարեվերջին ուշադրության կենտրոնում է հայտնվել Գերմանիայի ամենահին ու հեղինակավոր Հումբոլդտի (Բեռլին) համալսարանը, որտեղ երկար տարիներ գործել է ադրբեջանցիների կողմից ֆինանսավորված «Ադրբեջանի պատմություն» ամբիոնը, որը հիմնադրվել է 2010 թ. հոկտեմբերին։ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Լիլիթ Քոչարյանի կողմից ստորագահավաք է սկսվել՝ պահանջելով քննել ամբիոնի գործունեությունը հիմնադրման օրվանից։ Ներկայումս հաշվետվություն չի ներկայացվում, թե ինչպես են ծախսվել Ադրբեջանի կողմից տրամադրված գումարները։ Սա կարեւոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է օգտագործել եվրոպացի պատվիրակներին, այդ թվում՝ Գերմանիայի Բունդեսթագի անդամներին եւ տարբեր քաղաքական գործիչների իր հակաժողովրդավարական օրակարգի համար։ Չեն հրապարակվում բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են «Ադրբեջանի պատմություն» ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ֆինանսավորմանը, ներառյալ համագործակցության համաձայնագրին, որի մեջ է մտնում նաեւ ադրբեջանական «Azertag» լրատվական գործակալության հետ համագործակցությունը։ Արցախի շուրջ տարվող քարոզչական պատերազմն ամբողջական չէր լինի, եթե այն չիրականացվեր նաեւ երկրի ներսում։

Բռնազավթած տարածքների նկատմամբ սոցիալական հարթությունում հետաքրքրություն առաջացնելու նպատակով երկրի իշխանությունները երեկվանից իրականացնում են ավտոբուսային կանոնավոր երթուղիներ դեպի Շուշի եւ Ակնա։ Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք է ստացել այցելելու Արցախի Հանրապետությունից բռնազավթած այս երկու քաղաքները։ Ուղեւորությունները հասանելի են միայն Ադրբեջանի քաղաքացիների համար՝ տարին միայն մեկ անգամ եւ առանց գիշերելու իրավունքի, ընդամենը մի քանի ժամ տեւողությամբ։ Այդ ուղղություններով ավտոբուսային կանոնավոր երթուղիներն իրականացվելու են ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։

Ուղեւորներին տրամադրվելու է ապահովագրություն դժբախտ պատահարներից։

Նշվում է, որ մինչ օրս վաճառվել է Բաքու-Շուշի-Բաքու երթուղով ավտոբուսային կանոնավոր երթուղիների շուրջ 400 տոմս: Այս ամենը Շուշին եւ հայկական մյուս բռնավաթված տարածքները Ադրբեջանի հանրության համար յուրային դարձնելու քաղաքականության մասն է։ Հայերի հանդեպ տարվող պատերազմն այս փուլում առավելապես տեղեկատվական-հոգեբանական է։

Մեր խնդիրն է դիմագրավել այս ահաբեկչությանը, քանի որ այն առավել խորքային եւ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։