Բացահայտել ենք, որ այդ կայքերի մի մասը գրանցված են Նոյեմբերյանի բնակիչ ոմն Դավիթի անունով. Հոխիկյանը մանրամասներ է հայտնում ԱԱԾ-ում ընթացք ստացած գործից
ՀՀ ԱԱԾ-ն ընթացք է տվել Ֆեյսբուքի ֆեյք էջերի ու կեղծ կայքերի հրապարակումների վերաբերյալ հաղորդմանը։ Առաջին փուլով բացահայտել ենք, որ այդ կայքերի մի մասը գրանցված են Նոյեմբերյանի բնակիչ ոմն Դավիթի անունով։ Երեկ նրան ոստիկանություն են տարել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Ֆեյք ինդուստրիայի կծիկն սկսում է աստիճանաբար քանդվել, որոնց հետքերը տանում են ոչ միայն դեպի Նիկոլ Փաշինյանի հետ կապված կառույցներ ու ՔՊ, այլև մի քանի այլ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ։ Ամենազզվելին այն է, որ դրանց բոլորին պատվիրված է իրար դեմ հանել հայերին, տարածել ատելություն։
Եվս մեկ հետաքրքիր փաստ, որ այսօր առավոտյան իմացա։ Նոյեմբերյանի նշված բնակչի եղբայրը աշխատում է ոստիկանությունում»,- գրել է նա՝ կցելով թեմային առնչվող իր մեկ այլ գրառում։