Արցախի նախագահը հերթական անգամ ստում է, ասելով, որ Արցախում արտագաղթը կանխվում է. Շիրինյան
Կարեն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի նախագահը հերթական անգամ ստում է, ասելով, որ Արցախում արտագաղթը կանխվում է։ Հիմա հարց Ալիևի ստրուկ Արցախի բիզիմդիրին.
Ե՞րբ և ո՞վ է կանխել արտագաղթը։
Չե՞ք կարծում, որ Ձեր ակնոցը փոխելու ժամանակն է։ Արդեն կուրությամբ եք տառապում։
Դուք է՞լ եք Քերոբյանի պես տնտեսական աճ նկատում։
Հա՛, ճիշտ է, տնտեսական աճ գրանցում եք արտագաղթողների հաշվին։
Հիմա նրանց քրտինքը դուք եք վայելում։
Ի դեպ, նախագահին զգուշացրեք,որ արտասահմանյան մի շարք խոշոր կազմակերպություններ հրաժարվում են պետության միջոցով օգնություններ ուղարկելուց։
Արցախում ոչ մի տնտեսական աճ չի գրանցվել,արտագաղթը չի կանխվել։Սա լոկ շաբլոնային բառամթերք է,որը իշխանությունը փորձում է կիրառել սփյուռքից օգնություններ ստանալու և յուրացնելու նպատակով։
Արցախի իշխանությունը իմպոտենտ է դիվանագիտության, քաղաքականության և հայրենիք ձևավորելու հարցում։
Իրենք շահադիտական միտումներ ունենալով ուռճացնում են ամեն ինչ։
Ուշքի եկեք»: