Մակրոնը Պուտինից պարզաբանումներ կխնդրի` Ուկրաինայի հարցով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ պարզաբանումներ կխնդրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի մտադրությունների հետ։
Այս մասին Մակրոնն ասել է երեքշաբթի օրը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է European Pravda-ն՝ Reuters-ին հղումով։
Մակրոնն ասել է, որ հույս ունի, որ ուրբաթ օրը Պուտինի հետ իր հեռախոսազրույցը կհանգեցնի «երկխոսության և պարզաբանումների պահանջի»: