Բայդենը չի բացառել Պուտինի դեմ պատժամիջոցների կիրառումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել պատժամիջոցների կիրառումն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» դեպքում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանին վերագրվող Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ծրագրերը կտրականապես հերքում են Մոսկվայում և անընդհատ հայտարարում են, որ ոչ մեկին ոչնչով չեն սպառնում։
«Այո»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք պատժամիջոցներ սահմանել անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, եթե ռուսական ուժերը ներխուժեն Ուկրաինա։