Վլադիմիր Զելենսկին վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ կոչով դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ կոչ է արել հանգստություն պահպանել և չհավատալ լրատվամիջոցների կամ այլ աղբյուրների բոլոր լուրերին։ Կոչը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի ֆեյսբուքյան էջում։
Զելենսկին ընդգծել է, որ որոշ երկրների դիվանագետների հեռանալն Ուկրաինայից բարդ դիվանագիտական խաղի մի մասն է, սակայն չի նշանակում անխուսափելի էսկալացիա։ Գործընկերների հետ մենք աշխատում ենք միասին, գործում ենք որպես միասնական թիմ;
Նա հորդորեց ուկրաինացիներին պաշտպանել իրենց մարմինները վիրուսներից, ուղեղը՝ «անհեթեթությունից», իսկ սրտերը՝ խուճապից։
Իր ուղերձում Զելենսկին չի նշել ԶԼՄ-ների և այն երկրների անունները, որոնք խուճապային լուրեր են տարածում Ուկրաինայի սահմաններին տիրող իրավիճակի մասին։