Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ավելացնել Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղիով ուղևորափոխադրումները
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում կայացել է Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Բաքու-Նախիջևան-Բաքու կանոնավոր երթուղիներով ավտոբուսների ամենօրյա քանակի ավելացում, ավտոմոբիլների համար հարկերի նվազեցում, քննարկվել են արդիական այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում ստորագրվել է Աստարաչայ գետի վրայով նոր ճանապարհային կամրջի կառուցման կապակցությամբ ստեղծված համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպման արձանագրությունը։
Այնուհետեւ պատվիրակությունները մեկնել են Աստարա՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին։