ԱՄՆ առափնյա պահպանությունը Ֆլորիդայի մերձակայքում խորտակված նավից փնտրում է 39 մարդու
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը փնտրում է 39 մարդու, ովքեր ենթադրաբար գտնվում են Ֆլորիդայի ափերից մոտ 70 կմ հեռավորության վրա շրջված նավի վրա: Այս մասին ասվում է առափնյա պահպանության՝ Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձը հայտնել է իշխանություններին, որ ծովում փրկել է մեկ մարդու, ով ողջ է մնացել նավակի խորտակումից։ Փրկվածի խոսքով՝ նա 39 այլ մարդկանց հետ միասին լքել է Բահամյան կղզիները անցած շաբաթ օրը։ Որոշ ժամանակ անց նրանց նավը փոթորկի արդյունքում շրջվել է Ֆլորիդայի ափից մոտ 70 կմ հեռավորության վրա։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել են «մեծ թվով նավակներ և ինքնաթիռներ»։ Ենթադրաբար, նավը օգտագործվել է մարդկանց ապօրինի տեղափոխման համար, ասվում է հաղորդագրության մեջ։