NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ավարտվել է Ն.Մանթաշյանի և ևս 1 անձի մասով 2020-ի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների քրգործի նախաքննությունը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ԱԱԾ-ից հայտնում են, որ այդ գործի շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանը, զանգվածային անկարգություններ կազմակերպելու դիտավորությամբ, գտնվելով արդեն իսկ սկսված զանգվածային անկարգությունների կատարման վայրում, դրանց կատարման աշխարհագրությունն ընդլայնելու և այլ տարածքներում ծավալվելու նպատակով, կառավարության շենքում կոչով դիմել է այդ պահին ուղիղ եթերով իրադարձությունների ընթացքը լուսաբանող լրատվամիջոցներին, ինչպես նաև զանգվածային անկարգության մասնակիցներին, որի ընթացքում, ակնհայտորեն խեղաթյուրելով իրականությունը, կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբր պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել անձանց նկատմամբ բռնություն, գույքի ոչնչացում կամ վնասում ենթադրող գործողություներ իրականացնել, այն է՝ փակել հատուկ պահպանության օբյեկտ համարվող «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, ինչպես նաև կառավարական կեցավայրը և պաշտոնատար անձանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն ուղղված պարտադրանքի իրագործմամբ թույլ չտալ որևէ պաշտոնատար անձի լքել երկիրը՝ այդ կերպ անմիջականորեն ղեկավարելով զանգվածային անկարգություններ իրականացնող ամբոխի գործողությունները, վերջիններիս ուղղորդել է իր կողմից մատնանշված վայրեր՝ իր հերթին նույնպես ուղևորվելով իրադարձությունների կատարման վայր հանդիսացող «Զվարթնոց» օդանավակայան՝ այդ կերպ որպես կազմակերպիչ վերահսկելով իր հանցավոր մտադրությունների իրագործումը:


Արդյունքում, կառավարության շենքում զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ գործով մյուս մեղադրյալ Գ. Գ-ն, զանգվածային անկարգություններ կատարելու դիտավորությամբ անմիջապես շարժվել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ իրականացրել և մասնակցել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որի ընթացքում համատեղ ջանքերով վնասել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության՝ հիշյալ վայրում տեղակայված պահակակետի մուտքի դուռն ու պատուհանը, ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման և դիմավորման սրահի տարածք, որտեղ ճոճելու միջոցով կոտրել ու վնասել են պարսպի ճաղավանդակի ամրակները և ապօրինի մուտք գործել արգելված գոտի հանդիսացող թռիչքուղի, ապա տևական ժամանակ չենթարկվելով «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների և ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, փորձել են մոտենալ նույն պահին ուղևորներով բեռնված հերթական միջազգային չվերթ իրականացնող և շարժման մեջ գտնվող օդանավին ու դադարեցնել օդանավի՝ թռիչքուղիով շարժը և այն ապօրինի խուզարկել, որի ընթացքում հնչեցրել են բռնություն կիրառելու սպառնալիքներ՝ այդ կերպ վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի և առողջության համար:

Բացի այդ, Նարեկ Մանթաշյանի` վերը հիշատակված կազմակերպչական գործողությունների արդյունքում ՀՀ կառավարության շենքում գտնվող զանգվածային անկարգությունների մասնակիցներից ավելի քան 50 հոգի նրա կազմակերպմամբ զանգվածային անկարգություններ կատարելու դիտավորությամբ անմիջապես շարժվել են ՀՀ կառավարական կեցավայր և, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը, վնասելով բացել են դրանք, ներխուժել կեցավայրի տարածք, իսկ այնուհետև՝ ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն՝ ոչնչացնելով ու վնասելով այնտեղ գտնվող տարատեսակ գույքը, ինչպես նաև հափշտակել տարբեր իրեր՝ այդ կերպ իրականացնելով գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:

Միևնույն ժամանակ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Նարեկ Մանթաշյանը, մասնակցելով ՀՀ կառավարության թիվ 1 շենքում կատարվող զանգվածային անկարգություններին, երրորդ հարկի միջանցքից բացահայտ հափշտակել է փայտյա ձողին ամրացված՝ շուրջ 55,000 ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ դրոշը և այն դուրս բերել շենքից:

Նկարագրված արարքները կատարելու համար նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Նարեկ Մանթաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշյալ մեծածավալ քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով արդեն իսկ ընդհանուր առմամբ 29 անձի նկատմամբ 10 քրեական գործեր անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների մյուս կազմակերպիչների, ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ: