Ուկրաինայում նշել են այն երկրների անունները,որոնք իրենց օգնել են զենքով
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք Ուկրաինային լրացուցիչ պաշտպանական աջակցություն են ցուցաբերել, հայտնում է Reuters-ը։
Երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, հետևաբար Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը չի տարածվում Ուկրաինայի վրա, սակայն որոշ երկրներ աջակցել են Կիևին։
«Մենք երախտապարտ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային, Լեհաստանին, Լիտվային, Էստոնիային, Լատվիային, Չեխիային և ՆԱՏՕ-ի մյուս անդամներին՝ մեր զինված ուժերին լրացուցիչ պաշտպանական աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է Կուլեբան։
Նրա խոսքով՝ հենց այդ աջակցությունն է ուժեղացնում Ուկրաինայի բանակցային դիրքերը։