Թուրքիան կարող է ընդունել Պուտինին ու Զելենսկիին և ճանապարհ բացել դեպի խաղաղություն. Էրդողան
«Սա մեր տարածաշրջանն է։ Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը վերածվի նոր ճգնաժամի. Դրա համար մենք պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ։ Այս ուղերձները ես փոխանցել եմ Պուտինին և Զելենսկիին։ Կարծում եմ՝ երկու երկրներն էլ գիտակցում են Թուրքիայի անկեղծությունն ու մեր բարի մտադրությունները»։ Այս մասին NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Մենք կարող ենք Թուրքիայում հյուրընկալել երկու երկրների ղեկավարներին և ճանապարհ բացել դեպի խաղաղություն: Տարածաշրջանը մեծապես տուժել է անկայունությունից, և դա շատ բացասական է ազդում մեզ վրա: Մենք չենք ցանկանում նոր պատերազմ: Մենք անհրաժեշտ ենք համարում հարցի լուծումը երկխոսության միջոցով և խուսափել ուժի կիրառումից»,- ասել է թուրք պաշտոնյան։