Էրդողանը նշել է, որ Թուրքիան Իրանին պարտքեր չունի
Անկարան բնական գազի մատակարարման համար Թեհրանին պարտք չունի, թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Իրանից Թուրքիա բնական գազի արտահանման ընդհատումներին։
Թուրքական պետության ղեկավարը նման հայտարարությունները «սուտ» է անվանել։
Թուրքիայի ղեկավարն ասել է, որ այդ թեման քննարկել է իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ։ Էրդողանի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունից բնական գազի մատակարարումը կվերսկսվի 10-15 օրից։