ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից և «զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով դաշինքի պատասխանը Ռուսաստանի անվտանգության առաջարկներին։
«Ռուսաստանը պետք է ձեռնպահ մնա ուժեր տեղակայելու սպառնալիքներից, ՆԱՏՕ-ի երկրների և այլ երկրների դեմ ագրեսիվ հռետորաբանությունից։ Ռուսաստանը պետք է նաև դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից, Վրաստանից, ինչպես նաև Մոլդովայից»,- ասել է Ստոլտենբերգը, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա նաեւ ընդգծել է, որ Դաշինքը բարձրացրել է իր ուժերի մարտունակությունը Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» սպառնալիքի ֆոնին։