Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Փաշինյանն իր խոսքում հատուկ ճիգեր էր գործադրում Հայաստանի նկատմամբ Ալիևի հոխորտանքներն արդարացնելու նպատակով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս տեղի ունեցավ Փաշինյանի հերթական առցանց ասուլիսը։ Չնայած շատ մեծ վերապահումով կարելի է այն ասուլիս անվանել, որովհետև վերջինս տևական ժամանակ է, ինչ ամեն կերպ խուսափում, իսկ ավելի ճիշտ՝ վախենում է լրագրողների հետ հանդիպումներից ու զբաղված է պարզ մենախոսությամբ։ Այսպես հեշտ է, ընտրում ՝ իրեն հաճելի հարցերը ու, նախօրոք պատրաստված, պատասխանում դրանց, որոշ հարցեր էլ փոխում, խմբագրում է, ոնց ուզում է: Արդյունքում, խուսափում է տհաճ հարցերից, ինչպես նաև իրեն բնորոշ՝ հավասարակշռությունից դուրս գալու ու ձղաձգումների մեջ հայտնվելու հեռանկարից։ Եվ սա այն մարդն է, որ իշխանափոխությունից հետո առիթը բաց չէր թողնում լրագրողների հետ շփվելու կամ ասուլիս հրավիրելու ու «100 փաստերը» ներկայացնելու համար։ Սակայն նույնիսկ արհեստական սարքված «100 փաստերը» վաղուց արդեն արխիվացվել են, այնպիսի ողբերգական վիճակում ենք, որ Փաշինյանն անգամ 1 փաստ չի կարող բերել իր օգտին։

Իսկ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվում են, ու Փաշինյանի վարկանիշը գլորվում է անդունդը։ Ու այս ֆոնին նույնիսկ իշխանական ֆեյքային «բուրգերն» են անզոր։ Ուստի, պատահական չէ, որ, ինչպես նախորդ անգամ, այս դեքում էլ փակված է եղել նաև ասուլիսի ուղիղ հեռարձակման ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների բաժինը։ Ինչ վերաբերում է ասուլիսի բուն բովանդակությանը, ապա այն կարելի է որակել կարճ ու կոնկրետ ձևակերպմամբ՝ «արդեն մշտական դարձած ստերի ու մանիպուլ յացիաների հերթական դոզա»: Սուտ ասելու արվեստը Փաշինյանի դեպքում նույնիսկ առանձին մի ժանրի է վերածվել։ Թվում է՝ դրան պետք էր սովորել, բայց Փաշինյանն ամեն անգամ մի նոր ռեկորդ է սահմանում: Այստեղ նա անգերազանցելի վարպետ է: Օրինակ՝ նա հայտարարում է, թե «Արցախը կոմունիկացիաների բացումից շահելու է անվտանգություն և բարեկեցություն»։

Բնականաբար, հարց է ծագում. երբ Ադրբեջանը պարբերաբար սպառնում է, թե փակելու է Լաչինի միջանցքը, այսինքն՝ Հայաստանի հետ միակ կապն ապահովող ուղին, ապա այդ ինչպե՞ս է Արցախը շահելու կոմունիկացիաների բացումից։ Իսկ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օգտագործման մասին խոսք լինել անգամ չի կարող։ Ինչ վերաբերում է Փաշինյանի խոստումներին, ապա դրանք, ինչպես միշտ, այդպես էլ մնում են «սառույցին գրված»։

Օրինակ՝ նա հայտարարում է, թե 10 տարի սոցիալապես անապահով խավի համար ջրի գինն ընդհանրապես չի փոխվելու: Մարդը հույս ունի, որ մոռացել ենք, թե ինչպես էր ժամանակին էլ խոստանում, որ մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանալու, այնինչ արդեն թանկացել է մոտ 20 դրամով։ Նույն շարքին պետք է դասել նաև Փաշինյանի խոստացած պղնձաձուլարանի կառուցման թեման։ Մասնագետներն արդեն իսկ հայտարարում են, որ դա պարզապես իրականություն չի կարող դառնալ:

Ըստ էության, Փաշինյանի խնդիրն է ամեն անգամ սին ու սուտ հույսերով և խոստումներով կերակրել հանրությանը։ Վերադառնանք Արցախի խնդրին: Ասել, որ Փաշինյանի դիտարկումներն այս առումով շատ տարօրինակ ու անհասկանալի են, նշանակում է ոչինչ չասել։

Օրինակ՝ նա հայտարարում է, թե Հայաստանի խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դեռ մի կողմ թողնենք հարցի ձեռնածության ողջ մասշտաբը: Այս հարցում էլ է նա մեծ վարպետ: Պարզապես հարց է ծագում՝ ինչքանո՞վ է պատեհ, որ նա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված հայտարարություն անի, երբ Ալիևը Արցախյան հիմնախնդիրը համարում է փակված ու Հայաստանի նկատմամբ էլ պահանջներ է ներկայացնում։

Չնայած, իզուր էլ զարմանում ենք. Փաշինյանն իր խոսքում հատուկ ճիգեր էր գործադրում Հայաստանի նկատմամբ Ալիևի հոխորտանքներն արդարացնելու նպատակով, այն է՝ ադրբեջանցիները հայտարարում են, թե Երևանն ադրբեջանական է, քանի որ հայերն էլ 1994 թվականին են հայտարարել, թե Բաքուն հայկական է։ Մի խոսքով, այնպիսի տպավորություն էր, թե Փաշինյանը մենախոսություն էր կազմակերպել՝ արդարացնելու թուրքադրբեջանական բոլոր նախապայմաններն ու հանրությանը հստակ նախապատրաստեր առաջիկայում սպասվող նոր կապիտուլ յացիային:

Եվ պատահական չէ, որ Փաշինյանի խոսքին հետևեց Ալիևի հայտարարությունը, թե իրենք Երևանից դրական ազդակներ են ստանում «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված։ Ու շատերն են ստացել այն տպավորությունը, թե, մեծ հաշվով, Փաշինյանի «ասուլիսը» ոչ թե հանրության հետ խոսակցություն էր, այլ թուրք-ադրբեջանական օրակարգին ընդառաջ գնալու ու նրանց դրական ուղերձներ հղելու հերթական քայլը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում