Անգլիան վերացրեց կարանտինային գրեթե բոլոր սահմանափակումները. չեղյալ է հայտարարվել COVID-ի վկայականի պարտադրումը
Անգլիայում հունվարի 27-ից դադարել են գործել գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսային համաճարակի աճի հետ կապված։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Հունվարի 19-ից չեղարկվել է հեռավար աշխատանքի հանձնարարականը, իսկ հունվարի 20-ից՝ դպրոցականների համար դիմակների ռեժիմը։ Հունվարի 27-ից չեղյալ է հայտարարվել COVID-ի վկայականի պարտադիր օգտագործումը՝ որպես զանգվածային միջոցառումներին մասնակցելու պարտադիր պայման, սակայն կազմակերպիչները կարող են նման պահանջը թողնել իրենց հայեցողությամբ:
Այնուամենայնիվ, մարդաշատ վայրերում և փակ տարածքներում դիմակ օգտագործելու պայմանը մնում է։