Պուտինն անձամբ է կարդացել ԱՄՆ–ի պատասխանը. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կարդացել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների պատասխանը, որը նա ստացել է ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Կրեմլը կարծում է, որ լավատեսության քիչ պատճառներ կան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանից հետո։
Միաժամանակ Պեսկովը ձեռնպահ մնաց «որևէ հայեցակարգային գնահատական տալուց»՝ կապված Ռուսաստանի առաջարկություններին ԱՄՆ արձագանքի հետ։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլը չի շտապի մեկնաբանել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքները Մոսկվայի առաջարկներին անվտանգության երաշխիքների վերաբերյալ, դրանք վերլուծելու համար ժամանակ է պետք։
«Նախագահն ունի այս բոլոր փաստաթղթերը, իհարկե, որոշ ժամանակ կպահանջվի դրանք վերլուծելու համար: Եկեք չշտապենք եզրակացություններ անել»,- ասել է Կրեմլի խոսնակը։