Պուտինն ընդունել է Թուրքիայի ղեկավար Էրդողանի Թուրքիա այցելելու հրավերը. Պեսկով
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի ղեկավար Ռեջեբ Թայիփ Էրդողանի Թուրքիա այցելելու հրավերը։ Դա տեղի կունենա հենց նրանց աշխատանքային ծրագիրը, համաճարակաբանական իրավիճակը թույլ տան»։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով, այս թեման բազմիցս բարձրացվել է նախագահների վերջին շփումների ընթացքում։
«Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են, որ ՌԴ նախագահը անպայման կօգտվի հրավերից, հենց որ իրավիճակը թույլ տա», - ասել է Պեսկովը։