ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակների համար պատասխանատու Յան Ֆիլիպ Վյոլբերնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:


Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարն ընդգծել է երիտասարդների համար Գերմանիայի բարձրակարգ համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունը: Հանրակրթության ոլորտում Վահրամ Դումանյանն առաջարկել է համագործակցել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Նախարարը կարևորել է նաև STEM բնագավառում համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է արհեստական բանականության թեմայով հունվարի 31-ին նախատեսված համաժողովին վերոնշյալ հարցերի քննարկման անհրաժեշտությունը:

«Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելն իր հերթին նշել է, որ հիմնադրամն արդեն 5 տարի սերտորեն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ, և այդ շրջանակում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում հիմնադրամի գործունեությունը վերջին տարիներին քառապատկվել է:

«Հայաստանում հիմնադրամի համար ստեղծված են գերազանց պայմաններ, և մենք ունենք շատ լավ գործընկերներ: Սրանք այն նախադրյալներն են, որոնք մեզ հիմք են տալիս ընդլայնելու մեր գործունեության շրջանակը»,- շեշտել է Թոմաս Շրապելը:

Նա փաստել է հիմնադրամի աջակցությամբ ՀՀ դպրոցների համար «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքները: Թոմաս Շրապելի խոսքով՝ Արևելյան գործընկերության որևէ երկրում երբևէ նմանօրինակ ծրագիր չի իրականացվել, և Հայաստանում դրա իրագործումը բացառիկ երևույթ է, ինչը վկայում է նաև հայկական կողմի շահագրգռվածության մասին:

Թոմաս Շրապելն անդրադարձել է նաև հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ ընդգծելով, որ վերջին երկու տարիներին վերապատրաստվել է Երևանի և ՀՀ մարզերի շուրջ 400 ուսուցիչ: Նա նաև տեղեկացրել է, որ հիմնադրամն աջակցում է հայ երիտասարդ, շնորհաշատ և տաղանդավոր մասնագետներին. 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ: Թոմաս Շրապելը փաստել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել կոնկրետ նպատակային ծրագիր՝ երիտասարդներին աջակցելու համար:

Հանդիպման կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակելու համագործակցության ընդլայնման նոր օրակարգ, որի շրջանակում կիրագործվեն համատեղ նոր ծրագրեր: