ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

ԵՊՀ կենսաբաններն ուսումնասիրելու են հակաուռուցքային դեղամիջոցների շարքին պատկանող միացություններ, որոնք արգելակում են ուռուցքի աճը

ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի կառուցվածքային կենսաֆիզիկայի
միջֆակուլտետային գիտահետազոտական լաբորատորիայի անդամները ներկայացրել են
«Հակաքաղցկեղային ալկիլացնող դեղերի համակցված ներգործությունը ԴՆԹ-ի
կառուցվածքը և փաթեթավորումը կարգավորող ֆերմենտների ակտիվության վրա»
գիտական թեման:

Ծրագրի ղեկավար, լաբորատորիայի գիտաշխատող Անուշ Ասատրյանը պատմեց, որ
քաղցկեղի բուժման ընթացքում լայնորեն կիրառվում է բլեոմիցին-ցիսպլատին
համակցված կամ մուլտի-ագենտային քեմոթերապիան, ինչը թույլ է տալիս
նվազեցնել կիրառվող նյութերի կուտակումն առողջ բջիջներում, մեծացնում
բուժման արդյունավետությունը և նվազեցնում ցիտոտոքսիկ նյութերի կողմնակի
ազդեցությունը:

«Ակնկալվող տվյալների շնորհիվ մշակվելու են բլեոմիցին-ցիսպլատին
կոմբինացված քեմոթերապիայի նոր սխեմաներ նվազագույն դեղաչափերի
կիրառությամբ, ինչն արգելակելու է այդ միացությունների ազդեցությունն առողջ
հյուսվածքների և օրգանների վրա»,- նշեց Ա. Ասատրյանը:

Հակաուռուցքային դեղամիջոցների շարքին պատկանող միացությունների ստվար խմբի
գործունեությունն ուղղված է բջիջների բազմացման արգելակմանը: Այդպիսի
ազդեցություն ունեն ալկիլացնող միացությունները, որոնք, կովալենտ կապեր
առաջացնելով ԴՆԹ-ի հետ, խաթարում են բջիջների գործունեությունը և, ի վերջո,
արգելակում ուռուցքի աճը:

Ծրագրի ղեկավարի համոզմամբ, սպասվող արդյունքը բացահայտելու է այն
փոփոխականները, որոնք սահմանափակում են բարձր դեղաբաժիններով կիրառվող
ցիսպլատինի և այլ ցիտոտոքսիկ դեղերի կուտակումն առողջ բջիջներում:
Թեման ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն: