ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Արցախի Դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից քաղաքացի Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու լուրերի մասին

Արցախի դատախազությունը պարզաբանում է տարածել՝ կապված Սամվել Բաբայանի որդու կողմից Արցախի քաղաքացի Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու ենթադրյալ դեպքի մասին հրապարակման հետ:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավոր ազգականների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ:

Այսօր «past.am» կայքում հրապարակվել էր «Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են․» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշել է, որ Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այն նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի (հավանաբար նկատի է առնվել ԱՀ նախագահին) վերջնական որոշմանը։

Այս և այդօրինակ մտացածին մեկնաբանությունները բացառելու համար իրազեկում ենք, որ Արցախում նման խոսակցություններ շրջանառելու առաջին իսկ օրը Արցախի Հանրապետության դատախազությունից անմիջապես կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հետ, տեղեկացրել նման լուրերի առկայության մասին և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ դրանց իրականությանը համապատասխան լինելու պարագայում:

Ա.Օսիպյանը կտրականապես հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու, որևէ լուրջ միջադեպի մեջ հայտնվելու հանգամանքը և հրաժարվել հաղորդում ներկայացնելուց: Հերթական հրապարակումից հետո Ա. Օսիպյանին կրկին ներկայացվել է նման առաջարկ, հրավիրվել դատախազություն, սակայն նա նորից հրաժարվել և հայտնել է, որ այդ պահին գտնվում է Արցախի Հանրապետությունից դուրս, կարող է դատախազություն ներկայանալ վերադառնալուց հետո:

Սոցիալական ցանցերում արծարծվող դեպքի մասին որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատախազությանը կամ ոստիկանությանը հաղորդում չի ներկայացվել, մարմնական վնասվածքով կամ բռնության մասին վկայող նշաններով անձանց կողմից բուժօգնության դիմելու մասին Արցախում գործող բուժհիմնարկներից իրավապահ մարմիններին, այդ թվում դատախազությանը հաղորդումներ չեն ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցավոր դեպքերի առնչությամբ քրեադատավարական գործընթաց կարող է նախաձեռնվել բացառապես ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ քրեական գործ հարուցելու օրինական առիթի առկայության պարագայում:

Ինչ վերաբերում է ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքին արձագանքելու համար ենթադրաբար ԱՀ նախագահի որոշումն ակնկալելուն, ապա աներկբայորեն վստահեցնում ենք, որ ԱՀ դատախազությունը որևէ կերպ կաշկանդված չէ այս կամ այն դեպքի առնչությամբ գործադիր իշխանության ղեկավար մարմինների դիրքորոշմամբ, իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու համար չի ակնկալում «հրահանգներ», ղեկավարվում է բացառապես ԱՀ-ում գործող օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության քաղաքացու առջև պատասխանատվության բարձր զգացումով և գործում է ամենօրյա աշխատանքով Արցախում օրինականության առավել բարձր մակարդակ ապահովելու հետևողականությամբ: