Առանց մեր առաջարկների` ռիսկերը շատ բարձր են, սահմանին իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ. Աղաջանյան
Այս պահին Արայիկ Հարությունյանին ՀՀ նախագահ առաջադրելու որոշում չկա: Աուլիսում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագլման գործընթացին` Աղաջանյանը նշեց, որ առաջարկներն ամենևին նախապայմաններ չէին, ինչպես ներկայացրել է Ադրբեջանը:
«Գործնականում ուղղակի հնարավոր չի լինի սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթաց, որովհետև առանց մեր առաջարկների ռիսկերը շատ բարձր են, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ»,- ասաց Աղաջանյանը
Նրա խոսքով հայկական կողմը բազմիցս նշել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացին նախքան անցնելը, պետք է ապահովվել նվազագույն անվտանգային պայմանները:
«Այն անհրաժեշտ է գործընթացները սկսելու և համապատասխան հանձնաժողովները ձևավորելու համար»,- ասաց նա:
Աղաջանյան խոսքովի՝ առաջարկների մերժման փաստից չի կարելի ենթադրություն և հետևություն անել, որ հայելային հետքաշման հարցն ընդհանրապես հանվել է օրակարգից:
«Մեր ընկալումն այն էր, որ մեր ռուս գործընկերները կիսում են մեր դիրքորոշում, բանակցությունները պետք է շարունակվեն և Հայաստանն այդ առաջարկությունից չի հրաժարվում»,- ասաց Աղաջանյանը: