NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Հայաստան» դաշինքը կաջակցի «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանական ընդդիմադիր դաշինքներում ներքին քննարկումներ են ընթանում նախագահի թեկնածուի շուրջ, սակայն դեռեւս նեղ կազմով, ինչի մասին խմբակցություններում ոչ բոլորն են տեղյակ:

Մասնավորապես «Հայաստան» դաշինքի խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ղեկավար կազմը՝ Ռ․Քոչարյանի ստեղծած խորհուրդն է քննարկում այդ հարցը, ցանկանում են հնարավորինս ապաքաղաքական թեկնածու ներկայացնել: Հստակ է մի բան, որ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը չեն առաջադրի, նախ որ, ինքը չի ցանկանում, երկրորդ՝ դաշինքում համարում են, որ ՔՊ մեծամասնությունը բնականաբար իր թեկնածուին է անցկացնելու՝ չարժի Քոչարյանի «ծանր տեղը թեթեւացնել»:

Խմբակցությունում առհասարակ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի շուրջ կարծիքները կիսվում են, ոմանք կարծում են, որ ընդհանրապես պետք չէ «գալոչկայի» համար թեկնածու առաջադրել, եթե գործընթացի տրամաբանական շարունակությունը չի տանելու իշխանափոխության, այսինքն՝ իրենց թեկնածուն չի ընտրվելու։ Առաջադրել կարելի էր, եթե վստահ լինեին, որ ընտրվելու է ՀՀ նախագահ եւ իր լիազորություններով արգելակելու է գործադիրի ու օրենսդիրի կամայականությունները: Իսկ առաջադրելու կողմնակիցները առարկում են, թե՝ այդ տրամաբանությամբ պետք է վայր դնեն մանդատները ու գնան տներով:

Հնարավոր է ընտրեն ոսկե միջինը եւ աջակցեն «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուին, եթե, իհարկե, վերջիններս թեկնածու առաջադրեն: Բանն այն է, որ ըստ տեղեկությունների՝ ՊՈՒ-ում քննարկել են արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, բայց դեռ վերջնական որոշում չեն ընդունել, քանի որ այստեղ էլ մեծամասնությունը կարծում է, որ չարժե անիմաստ ժամանակի վատնել եւ թեկնածու առաջադրել՝ իմանալով, որ չի ընտրվի:

Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշեն առաջադրել, Հարությունյանը դուրս կգա կուսակցությունից, նա ՀՀԿ ԳՄ անդամ է: ՀՀԿ-ականները մեզ ասացին, որ նման քննարկում չեն ունեցել:

Նշենք նաեւ, որ «Հայաստան» դաշինքում բացառում են խմբակցությունից որեւէ մեկին առաջադրելը, թեպետ համացանցում քննարկվում է Սեյրան Օհանյանի անունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում