Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել
4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միջերկրական ծովում, հայտնում է թուրքական կառավարության Աղետների կառավարման և կանխարգելման վարչությունը։
Ցնցումները գրանցվել են առավոտյան, ծովի մակերևույթից 3.32 կմ խորության վրա։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթալիա նահանգի Գազիփաշա շրջանից 82,60 կմ հեռավորության վրա։