Զելենսկին մանրամասներ է հայտնել, թե ինչ են քննարկել Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄՆ-ից Ուկրաինային աջակցելու հնարավոր ֆինանսական միջոցները։ Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը գրել է իր Twitter-ում։
«Երկար հեռախոսազրույց ունեցա Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Քննարկվել են դիվանագիտական դեէսկալացիայի շարունակական ջանքերը և պայմանավորվել ապագայի համար համատեղ գործողությունների մասին։ Նախագահ Ջո Բայդենին շնորհակալություն եմ հայտնել շարունակական ռազմական օգնության համար։ Քննարկվել են նաև Ուկրաինային ֆինանսական աջակցության հնարավորությունները»,- գրել է Զելենսկին։