Սերգեյ Լավրովը խոսել է պատերազմի հավանականության մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով պատերազմի հավանականության մասին, ասել է, որ եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի, բայց Մոսկվան թույլ չի տա անտեսել իր անվտանգության շահերը։
«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի, մենք պատերազմներ չենք ուզում, բայց նաև թույլ չենք տա, որ մեր շահերը կոպտորեն անտեսեն, դա թույլ չենք տա, ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատերազմ կլինի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների և դրանց Արևմուտքի պատասխանի համատեքստում։