«6 տարեկան Հենրին, զինվորական շապիկով․ կարոտում ենք»․ Լևոն Քոչարյանը լուսանկարներ է հրապարակել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է զոհված ազգականի հետ լուսանկարներ։ Վերջիններս տակավին մանուկ հասակում են։
Լևոն Քոչարյանը կից գրել է․ «6 տարեկան Հենրին, զինվորական շապիկով: Կարոտում ենք…»:
Նշենք, որ Հենրի Հարությունովը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում հրամանատարի կյանքը փրկելիս:
Ավելի վաղ, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում նշել է որ իր տիկնոջ՝ Բելլայի քրոջ թոռը՝ Հենրին, զոհվել է Մարտակերտում։