ՀՀԿ-ին հեռացրիք, եկաք դուք ու վերջին ցինիկի պես կանգնեցիք էդ տղերքի շիրիմներից մի քանի մետր հեռավորության վրա ու չկարողացաք զսպել ձեր քրքիջը...
Լրագրող Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դուք ասեցիք՝ «Տեսե՜ք, ՀՀԿ-ի կանայք Ծիծեռնակաբերդում բերանները բացել, խնդում են: Պետքա հեռացնենք ՀՀԿ-ին, որովհետև իրենք չեն հարգում մեր անմեղ զոհերին»:
ՀՀԿ-ին հեռացրեցիք, եկաք դուք: Եկաք ու պատճառ դարձաք արհավիրքի, պատճառ դարձաք հայրենազրկման, պատճառ դարձաք հազարավոր տղերքի մահվան, հետո վերջին ցինիկի պես կանգնեցիք էդ տղերքի շիրիմներից մի քանի մետր հեռավորության վրա ու չկարողացաք զսպել ձեր քրքիջը...
ՀՀԿ-ի կանանց արարքը դատապարտելի էր, իրավունք չունես նման վայրում քեզ այդպես պահել, բայց իրենցից և ոչ մեկը չէր կիսում էդ արհավիրքի պատասխանատվությունը, պատճառ ու պատասխանատու չէր դարձել այդ ողբերգությանը»: