ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

«Մեր հաղթանակներն առջևում են». նորակոչիկները հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել

Այսօր՝ հունվարի 28-ին, կայացել է ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը: Զինվորական երդման արարողությանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, ուժային կառույցների ներկայացուցիչները, զորամասի հրամանատարական կազմը, սպաներ, զինծառայողների ծնողներ, այլք:

Զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը, զինվորական երդման կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, մասնավորապես ասել է.

«Հիշարժան օր է բոլորիս համար, ձեզ համար՝ առավել ևս, քանզի դուք հենց այսօր եք տալիս ձեր երդումն առ Հայրենիք: Օր, երբ 30 տարի առաջ կազմավորվեց Հայոց բանակը... Հայրենիքի պաշտպանության պատասխանատու լինել պարտավոր ենք բոլորս: Այսօր դուք ևս դարձաք այդ պատասխանատուներից մեկը, և այսուհետ նաև ձեզանից է կախված մեր երկրի, մեր հայրենիքի անվտանգությունը:

Սիրելի՛ զինվորներ, մեր խստապահանջությունը թող չհիասթափեցնի ձեզ, թող ոչինչ անհնար չթվա: 2 տարվա ձեր ծառայությամբ մեր հայրենիքը դարձրե՛ք առավել պաշտպանված, ապահով ու հզոր: Երկրի որ սահմանում էլ կանգնեք, վստահ եղեք, որ հենց այդ կետից է սկսվում հայրենիքը, և հենց դա է այն դարպասը, որը պետք է ամուր պահել»:

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, դիմելով նորակոչիկներին և նրանց ծնողներին, նշել է. «Համայնքային իշխանությունների անունից ողջունում եմ բոլորիդ: Դուք այսօր և դեռ առնվազն երկու տարի՝ գտել եք ձեր երկրորդ ծննդավայրը՝ լրացնելով մեր՝ տեղացիներիս շարքերը: Սիրելի՛ զինվորներ, հպարտ եմ, որ պատրաստ եք հայրենիքը, ձեր տունը, ձեր թաղամասն ու գյուղը պաշտպանել հենց Տավուշ աշխարհի դիրքերից: Շնորհավորում եմ նաև ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Վստահ եմ, որ մենք կկերտենք նոր հաղթանակներ»:

ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի և նորակոչիկների երդման արարողության կապակցությամբ շնորհավորել է նաև Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը. «Մեր բանակը ծնունդ է առել խրամատի մեջ և 30 տարի շարունակ գտնվում է խրամատում: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, բոլորը՝ անխտիր, նաև 44-օրյա ծանրագույն պատերազմի ընթացքում: Ի վերջո, պիտի գիտակցենք, որ վերջին պատերազմում հայ զինվորը չի պարտվել թշնամի զինվորին, մե՛նք ենք պարտվել նորագույն տեխնոլոգիաներին: Մեր հաղթանակները դեռ առջևում են, մեր զինվորի փառքը դեռ պիտի տարածվի, մեր զինվորը դեռ իր վերջնական խոսքը պիտի ասի, և դա լինելու է հաղթական խոսք»:

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի և մեր քաջարի զինվորների երդման արարողության կապակցությամբ: Սիրելի՛ զինվորներ, մենք լիահույս ենք, որ պատվով եք կատարելու ձեր ծառայողական պարտականությունները: Մաղթում եմ ձեզ ամրություն, կամք, ուժ և բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի ներքո»,-նշել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը:

Ելույթ են ունեցել նաև զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Շուշանիկ Մելիքբեկյանը, նորակոչիկի մայր Սոֆյա Մակունցը և նորակոչիկ, շարքային Ռոման Սանամյանը: