Խաղաղ օվկիանոսում գրանցվել է ուժգին երկրաշարժ
6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի մաս կազմող Կերմադեկ արշիպելագի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էպիկենտրոնը գտնվել է 33 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնին մոտ բնակավայրեր չկան։
Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ այս պահին չեն ստացվել։