Պենտագոնում նշել են, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին
ԱՄՆ զինվորականները չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողության. Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Պենտագոնում լրագրողների հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ մտադիր չէ մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա ռազմական գործողությունների համար», - ասել է նա: ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում չունի հարձակողական զենք և մշտական ուժեր։
«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, դա անհետևանք չի մնա։ Ուկրաինայում կան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի փոքր թվով խորհրդականներ և հրահանգիչներ», - նշել է նա։